Դժվար կյանքս ու խաբված սերերս ինձ դարձրին այն, ինչ կամ. հայ, որ ճանաչվեց 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ»,-պատմում է Ազնավուրը:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել,- թող դա ինքնագովություն չթվա,- ես ինձ դուր եմ գալիս: Ես չեմ պարծենում, սակայն, ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ…»:

Sharl

Ինը տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմում, 1936-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիկայի կենտրոնական դպրոց, բայց արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից այն ամենը, ինչ հնարավոր էր իմանալ շանսոնյեի արվեստի մասին:

Sharl 2

Ինքը` Ազնավուրը, պատմում է, որ ժամանակին բարդույթավորվել է իր նիհար կառուցվածքից ու մեծ քթից, իսկ Պիաֆը ազատել է նրան այդ բարդույթներից: «Կարծում եմ՝ հենց նա ինձ ֆրանսիացի դարձրեց»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը: Բայց նրա կյանքի մեծ սերը շվեդուհի, իրենից 20 տարով փոքր Ուլլա Թորսելն էր: