Ցեղապանությունից փրկված հայուհին դարձել է Քուվեյթի էմիրի կինը

Քուվեյթի 14-րդ էմիրի դուստրն իր՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ասել է, որ նրա տատիկը հայուհի է եղել: Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահն, իր խոսքով՝ նա հիացած է Հայաստանով: Նա նաև անկեղծացել է՝ խոստովանելով նաև իր տատիկի՝ հայուհի լինելու փաստը: Ըստ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի՝ նրա տատիկը համարձակ էր, հայրենասեր ու շատ նպատակասլաց: Նա մշտապես քաջալերել է իր թոռնուհիներին՝ նպաստելով նրանց զարգացմանն ու կրթություն ստանալու գործին:

Տատիկը, ում անունը Եղիսաբեթ է, 1915 թվականի Հայոց ցեղասպանության օրերին Զեյթունից հասել է Դեր Զոր և այնտեղ հանդիպել իր ապագա ամուսնուն։
Այժմ Քուվեյթի 14-րդ էմիրի դուստրը հպարտանում է իր հայկական արմատներով՝ հիշելով հայուհիներին որպես ուժեղ կամքի տեր կանայք, և արժևորելով նրանց դերը ընտանիքի ամրության հարցում: Այժմ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը Արաբ գործարար կանանց խորհրդի ղեկավարն է: