Կապշեք, երբ իմանաք, թե որ ճակատամարտին է մասնակցել այս կինը
Էլլեն Բյուզանդ անունով հայտնի Եղիսաբեթ Ստամբոլցյանը ծնվել է Գյումրիում, ապրել Կարսում: Սովորել է Թիֆլիսի նշանավոր հովնանյան օրիորդաց վարժարանում: Ընտանիքում կրթությունը մշտապես առաջին տեղում էր, և Եղիսաբեթը միշտ մեկ քայլ առաջ էր տարեկիցներից: «Ես չեմ ուզում և չեմ ամուսնանալու. կգնամ դպրոց, հետո համալսարան։ Ես կդառնամ ուսուցիչ, հետո կսովորեցնեմ բոլոր աղջիկներին չշտապել ամուսնանալ։ Նախ կրթություն ստացեք, որպեսզի կարողանանք օգնել մեր ազգին»,- սովոր էր ասել աղջիկը երիտասարդ տարիքում:

Նա և իր ընտանիքը շատ հայրենասեր էին, ուստի՝ Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու տարիներին՝ ամառային արձակուրդներին նա միշտ վերադառնում էր Կարս և իր ժամանակը տրամադրում աղջիկներին մոտիվացնելու և կրթելու գործին։ Նա նաև ընկերություն էր անում հարևան փողոցում ապրող երիտասարդ Եղիշե Չարենցի հետ։ Նրանք հանդիպում էին, կիսվում էին իրենց գրածներով ու խորհուրդներ տալիս միմյանց։

Էլենը դարձավ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Շուտով սկսվեց Հոկտեմբերյան հեղափոխությունը, և Էլենը տեղափոխվեց Երևան։ Հասնելով Երևան՝ նա որոշեց մեկնել առաջնագիծ և մասնակցել Սարդարապատի ճակատամարտին: Թերթերում տպագրված մի քանի հոդվածներում գրված է, թե ինչպես է Էլենը՝ անվախ ոգու տեր աղջիկը, մարտադաշտում իր հայրենասիրական ելույթներով զինվորներին ոգեշնչում։

Աշխատել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի գրասենյակում` որպես գործավար: Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել է և ազատվել՝ Փետրվարյան հեղափոխությունից հետո:
Նա ամուսնացել է ապագա բժիշկ, ուսանող-կամավոր Հովհաննես Քյութքյանի հետ և Հայաստանից մեկնել է Իրան, ապա ԱՄՆ: Այդ ընթացքում նա զբաղվել է գրական գործունեությամբ՝ ստեղծագործություններում կնոջը գլխավոր հերոս դարձնելով: