Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայ է. ո՞վ է նրա հայրը

Ժենյա Մեդվեդևան տաղանդավոր երիտասարդ գեղասահորդուհի է, ով բազմիցս արժանացել է բարձր մրցանակների ամենահեղինակավոր մրցումներում: Այժմ աղջիկը 21 տարեկան է և  ցույց է տալիս ոչ միայն գերազանց արդյունքներ գեղասահքի մեջ, այլև աննկուն բնավորություն, որը զարմացնում է բոլորին և տանում նրան հաջողության:

 Ժենյան ազգությամբ կիսով չափ հայ է, քանի որ նրա հայրը ազգությամբ հայ է, անունը՝ Բաբասյան Արման։ Ժենյայի մայրը ազգությամբ ռուս է, և նա միայնակ է մեծացնում դստերը՝ առանց ընտանիքը լքած հոր:

Մարզիկի ծնողները ծանոթացել են 90-ականների վերջին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Նախկին գեղասահորդուհի Ժաննա Դևյատովան աշխատում էր որպես ռեժիսորի օգնական, իսկ երևանցի երիտասարդ նկարիչ Արման Բաբասյանը նկարչի օգնական էր։ Երբ Ժաննան որոշեց իրենց երեք տարեկան դստերը՝ Ժենյային տալ գեղասահքի, Արմանը դեմ չէր: Ճիշտ է, դստեր պարապմունքներին գրեթե երբեք չի մասնակցել, քանի որ նա չափազանց կոշտ էր համարում երեխաների մարզիչների մեթոդները։

Երեխայի ծնվելուց մի քանի տարի անց Ժաննան և Արմանը բաժանվել են, բայց նրանք լավ հարաբերություններ են պահպանում մինչ օրս։ Բաբասյանի խոսքով, ինքը համաձայնել է փոխել դստեր ազգանունը, քանի որ այն ժամանակ այդ որոշումը ճիշտ է համարել։