Հայերը եղել են բասկերի նախնիները. ինչպիսի՞ ապացույցներ են ի հայտ եկել

XIX դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը, որը ապրել է Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում, պատմության հետազոտող է, որոշեց հայերեն սովորել : Երկու ամիս շարունակ դասընթացներ անցնելուց հետո Դոջսոնը նկատեց, որ հայերեն շատ բառեր համապատասխանում են բասկերենին : Զարմանալի լեզվաբանական համընկնումների մասին Դոջսոնը 1884-ին  «Բասկերեն» ամսագրում տպագրեց «Բասկերեն բառերը հայերենում» հոդվածը : Դոջսոնի կողմից նկատված բառերի քանակն անցնում էր 50-ից : Այդպիսի բառեր են, օրինակ՝ բասկերեն «չար» — հայերեն «չար», բասկերեն «զատ» — հայերեն «զատ» բառերը և այլն :

bacqer
Paysages ou monuments somptueux proches du camping Atlantica Ciela Village en France

Մի քանի տասնամյակ անց բասկ լեզվաբան Բեռնարդո Էստորնես Լասան բասկական Իսաբա գյուղում տեղական լեգենդ արձանագրեց այն մասին, որ գյուղը հիմնադել են հայերը, որոնք Նավարայի առաջին բնակիչներն էին ու բասկերի ազգի նախնիները :

taraz

Լեգենդում նշվում է, որ բասկերի նախահորը անվանում էին Հայթոռ, նա եկել էր Հայաստանից իր ընտանիքի հետ և ընտանիքի անդամների պատվին Նավարայում յոթ բնակատեղի է հիմնել : Ասվում է նաև, որ այս հայերը գիտեին մետաղ վերամշակելու գաղտնիքը : Գյուղի արխիվում հետագայում գտնվել է հնագույն ձեռագիր՝ պատմական ժամանակագրություն, որը հաստատում է վերոնշյալ լեգենդը : Բացի դրանից, Իսաբա գյուղում մինչ օրս գոյություն ունի ճանապարհ, որը կրում է Էրմինիա անունը :