ՀԱՅԵՐԸ իտալացիների պատկերացմամբ. նկարներ

19-րդ դարի վերջում իտալական գեղանկարչության հայտնի վարպետները պատկերել են հայկական պատմության հայտնի տեսարանները։

Հայերի և Իտալիայի միջև կապը սկսվում է դեռևս հին ժամանակներից, այնուամենայնիվ Իտալիայում հայերի գործունեության ամենավառ շրջանը կապված է Մխիթարյան միաբանության հետ, որը հիմնադրվել է Մխիթար Սեբաստացու կողմից 18-րդ դարում Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզում։ Միաբանությունը աշխատում էր հայ ժողովրդի մշակութային զարգացման, լեզվի և հին հայկական գրերի հուշարձանների պահպանման ուղղությամբ։

Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է Հայոց այբուբենը, Ֆրանչեսկո Մայոտեի (1750-1805)

Ի վերջո, Սուրբ Ղազար կղզին դարձավ հայագիտության զարգացման համաշխարհային կենտրոններից մեկը, որը գրավել է մեծ թվով պատմաբաններ, գրականագետներ:

Հենց միաբանության անդամներն են խնդրել Վենետիկի հայտնի նկարիչներին, որոնց թվում են Ֆրանչեսկո Մաջոտտոն, Ջուլիանո Զասոն, Ջովաննի Ֆուզարոն, Ջուզեպպե Կանելան, ցուցադրել Հայաստանի պատմությունը։

Նկարիչները, հետևելով եվրոպական արվեստի լավագույն ավանդույթներին, վարպետորեն փոխանցել են հայկական ոգին տարբեր դետալների միջոցով։

Աժդահակի երազը, Ջուլիանո Զասոս (1833-1889)

2005 թվականին շուրջ 40 գրաֆիկական նկար առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Իսկ դրանցից մի քանիսը լույս են տեսել երկու տարի անց «Հայոց պատմությունը իտալական արվեստում» գրքում։

Ստորև ներկայացնում ենք ևս մի քանի աշխատանքներ.

Արքայադուստր Տիգրանուհին Աժդահակի հետ հարսանիքից առաջ,
Ջուլիանո Զասո (1833-1889)
Սուրբ Սիմոն, Սուրբ Թադեոս, Սուրբ Սանդուխտ և այլ քրիստոնյաներ Սանատրուկ թագավորի բանտում,
Ֆուսարո (19 դ.)
Չորս վասալներ, որոնք շրջապատում են Արքայից արքա Տիգրան Մեծին,
Ֆուսո (19-րդ դար)
Հայկը Բաբելոնյան Բելին հաղթում է իր նետով,
Ջուլիանո Զասսո (1833-1889)