Ի՞նչ քայլի գնաց հայտնի ամսագիրը՝ հայուհուն իր շապիկին պատկերելու համար

Բելգիահայ երգչուհի KeyOH-ը հայտնվել է ամերիկյան հայտնի ամսագրի շապիկին։ Շապիկին հայտնվելու առաջարկը երգչուհին ստացել է այն ժամանակ, երբ նոր էր լույս աշխարհ բերել դստերը՝ Էլսային։

Այնուամենայնիվ, չնայած երգչուհու համար բարդ շրջան էր, նա ընդունել է առաջարկը։ Իր հարցազրույցներից մեկում նա անկեղծացել է սակայն, որ կարիք ուներ վերականգնվելու, ինչպես բոլոր կանայք։

Նա ստացել էր առաջարկ՝ մեկնել Փարիզ կամ Միացյալ Նահանգներ՝ լուսանկարներ անելու համար։ Սակայն այդ առաջարկը երգչուհին մերժել է, քանի որ Բելգիայից երկու երկրներ հեռավորությունը շատ էր, որպեսզի նա թողներ իր նորածին դստերը։

Այդպիսով՝ ամսագր անձնակազմը զիջումների գնաց՝ ֆոտոշարքն իրակաանցնելով Բելգիայում։ Իսկ նկարահանման օրը հայուհու հետ էր նաև նորածին Էլսան, ինչին նույնպես դեմ չեղավ ստեղծագործական կազմը։