«Հայկական անունս Միքայել է»․ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկի

Պարզվում է՝ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ  Պիոտրովսկին հայ է։ Այս մասին նա ասել է իր հարցազրույցներից մեկում՝ մանրամասնելով, որ նա զտարյուն ռուս չէ, այլ ունի նաև հայկական ու լեհական արմատներ։ 
Պիոտրովսկու մասին պատմող «Պահապանը» ֆիլմի մի մասը նկարահանվել է Երևանում՝ անվանի ու հանրաճանաչ այս մարդու ծննդավայրում։

Իր հայկական անվան փոփոխության ու ռուսականի վերածելու մասին նա պատմել է, ինչից էլ պարզվել է, որ հայ լինելուց հրաժարվելու ոչ մի մտադրություն չի ունեցել․ «Իմ հայկական անունը Միքայել է: Ռուսաստանում ես գրանցվել էի այդ էկզոտիկ անունով, բայց քանի որ դա նույն անունն է, ինչ ռուսական Միխայիլը, այն թարգմանեցին»։

Միխայիլ Պիոտրովսկու հայրը՝ Բորիս Պիոտրովսկին նույնպես եղել է Էրմիտաժի տնօրենը։ Նա ամուսնացած է եղել հայուհի Հռիփսիմե Ջանփոլադյան-Պիոտրովսկու հետ Պիոտրովսկու հայրը Պետերբուրգից Երևան էր տեղափոխվել, երբ այդ ժամանակվա Լենինգրադը հայտնվել էր շրջափակման մեջ։