Ո՞վ է այն հայը, որն 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի համար

Ջակոմո Չամիչյանը հայկական ծագումով իտալացի քիմիկոս է: Արևային վահանակների ստեղծման նախատիպը պատկանում է հենց նրան:

Չամիչյանը ծնվել է 1857թ. Ստամբուլում, իսկ հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Տրիեստ: Ցավոք սրտի Չամիչյանը մահացել է անժամանակ՝ 65 տարեկան հասակում, քանի որ առաջին Համաշխարհայինի ժամանակ նա անզգուշաբար էր վարվում թունավոր նյութերի հետ, ինչի արդյունքում թունավորվել և աստիճանաբար քայքայվել է նրա օրգանիզմը:

Չամիչյանը համարվում է շուրջ 400 գիտական աշխատությունների հեղինակ և նրան են պատկանում մոտ 40 հայտնագործություններ:

Չամիչյանը 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի համար, սակայն անժամանակ մահը թույլ չտվեց, որ նա Է. Ֆիշերի առաջարկով վերջապես պարգևատրվեր:

Չամիչյանը ֆրանսիական կառավարության կողմից ստացել է Chevalier de la Légion d’Honneu մրցանակը, որը նշականում էր, որ նա համարվում էր Ֆրանսիայի լավագույն բարեկամ Իտալիայում: