Վենետիկի համաճարակը կանխած հայը. ի՞նչ ստացավ նա այդ ամենի դիմաց

1575-1577 թթ. Վենետիկում տարածվում է մի սարսափելի համաճարակ, որին զոհ են գնում հազարավոր մարդիկ։ Համաճարակը կանխելու համար ձեռնարկված միջոցները չեն օգնում: Շուտով համաճարակն այնքան է ընդլայնվում, որ Սան Մարկոյի ծովափում կառուցվում է նավերից բաղկացած մի հիվանդանոց, որը լեցուն էր ժանտախտով հիվանդ հարյուրավոր մարդկանցով։

Տեսնելով ժանտախտի համաճարակի ահագնացող չափերը` Անտոն Սուրեան անունով մի հայ, իտալական կառավարությանն առաջարկում է իր բժշկական օգնությունը։ Վենետիկի իշխանությունները ծանոթ լինելով նշանավոր հայի գործունեությանը համաձայնվում են, որ իր պատրաստած դեղերով սկսի բուժել հիվանդներին:  Այդպիսով նրանվստահում են Վենետիկի Դորսոդուրո թաղամասի բնակչության փրկության գործը։

Անտոն Սուրեանի կատարած սխրագործության  դիմաց Վենետիկի կառավարությունը նրան ընդամենը վերցնում է մշտական ծառայության զինագործարանում`  ցմահ տրամադրելով անվճար սնունդ։

Կառավարության վերաբերմունքից խիստ վիրավորում է Սուրեանը։ 1577 թ. հուլիսի 17-21-ին Վենետիկում ժանտախտի համաճարակը հաղթահարվում է։ Ավելի հանդարտ ու հավասարակշռված վիճակում կառավարությունը պարզում է, որ Սուրեանը փրկել էր ոչ միայն հազարավոր մարդկանց կյանքը և դրա դիմաց ոչ միայն վարձատրություն չէր խնդրել, այլև` իր գրպանից էր առատորեն վճարել։ Վենետիկի Հանրապետության Սենատի որոշմամբ Սուրեանը պարգևատրվում է, իսկ հուլիսի 17-ը հռչակվում է Փրկության օր, և դրա պատվին կառուցվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին։