Առաջին ջրածնային ռումբի ստեղծողի՝ Անդրեյ Սախարովի կինը հայ է. ո՞վ է նա

Ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինը սովետական հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս Ելենա Բոներն է:

Հայրը՝ հայազգի Լևոն Սարգսի Քոչարյանն է, իսկ խորթ հայրը՝ Գևորգ Սարգսի Ալիխանյանը (շատ հաճախ ոչ ճիշտ ներկայացվում է որպես կենսաբանական հայր)։ Մայրը եղել է Հռութ Գրիգորևնա Բոները (1900-1987 թթ.), որին 1937 թվականի դեկտեմբերի 10-ին ձերբակալել են, իսկ 1938 թվականի մարտի 22-ին դատապարտել 8 տարվա աքսորի, արդարացվել է 1954 թվականին։

Արվեստի պատմության ինստիտուտում նա մասնակցել է խմբակի։ 1940 թվակականին ավարտել է Լենինգրադի համար 239 դպրոցը և մասնակցել է Ա․ Գերցենի անվան ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի երեկոյան դասերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի գործողությունների տարիներին Կարմիր բանակում եղել է բուժքույր։

Օդային հարձակման ժամանակ ծանր վիրավորվել է և ցնցում ստացել, նա բուժվել է Վոլոգդայի և Սվերդլովսկի հիվանդանոցներում։ Առողջանալուց հետո նորից աշխատել է որպես բուժքույր։ Ճակատ վերադառնալուց հետո 1945 թվականի մայիսին նշանակվել է բժշկական պետի տեղակալ։

Զորացրվել է 1945 թվականի օգոստոսին։ 1971 թվականին նա ճանաչվել է 2-րդ կարգի հաշմանդամ։ Ելենա Բոների տատիկը մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ։ 1947 թվականից մինչև 1953 թվականը սովորել է Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում։ Նա համալսարանից վտարվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունում բժիշկների գործի մասին արտահայտվելու համար, վերականգնվել է Ստալինի մահից հետո։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես թաղային բժիշկ, հետո ծննդատանը աշխատել է բժիշկ թերապեվտ։ Մոսկվայի բժշկական ուսումնարանում եղել է պրակտիկանտների ղեկավար, այնտեղ ուսուցանել է մանկական հիվանդությունների մասին։ Որոշ ժամանակ անց գործուղել է Իրաք աշխատելու որպես բժիշկ։

 Տպագրվել է «Նևա», «Պատանեկություն», «Լիտերատուրնայա գազետա», «Մեդիցինսկի ռաբոտնիկ» թերթերում։

Բոներն ունեցել է երկու երեխա։ Աղջիկը՝ Տատյանան և որդին՝ Ալեքսեյը: Իվան Վասիլևիչ Սեմյոնովը (1924-1993) և Ելենա Բոները ամուսնալուծվել են 1965 թվականին։

Ելենա Բոները սրտի կաթվածից մահացել է 2011 թվականի հունիսի 18-ին Բոստոն քաղաքում: Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Բրուկլայն (Մասսաչուսեթս) քաղաքի Ստանեցկի սգո տանը։ Հանգուցյալի խնդրանքով մարմինը այրել են, իսկ մոխիրը պահվել է Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանատանը՝ մոր, եղբոր և Անդրեյ Սախարովի կողքին։