ԱՄՆ-ի առաջին կինոդերասանուհին հայուհի է
լորա Զաբելը պոլսահայ Մանգասար Մանգասարյանի ընտանիքում ծնված մի աղջիկ էր: Ընտանիքը, հյերի դեմ սկսված հետապնդումների պատճառով Պոլսից տեղափոխվեց ԱՄՆ՝ Ֆիլադելֆիա, ապա Չիկագո, որտեղ էլ մեծացավ աշխույժ ու բեմը սիրող Զաբելը՝ դառնալով դերասանուհի:
Նրան հրավիրեցին դերեր կերտելու բրոդվեյյան ներկայացումներում: Եվ արդեն Ֆլորա Զաբել անվամբ հայտնի դերասանուհին իր կյանքը կապեց Բրոդվեյի մյուզիքլների աստղ Ռայմոնդ Հիչքոկի հետ:

Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը ԱՄՆ-ում դարձավ առաջին կին դերասանուհիներից մեկը, ով խաղաց ամերիկյան համր կինոյում՝ կատակերգական ֆիլմերում: Իր այս քայլով ու գործունեությամբ Ֆլորա Զաբելը դարձավ նաև առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը:
Նա ընդհանուր առմամբ խաղացել է 14 մյուզիքլներում, սակայն այլևս դերերով հանդես չեկավ իր սիրելի ամուսնու մահից հետո: Այդ ժամանակ նա մոտավորապես 50 տարեկան էր, սակայն առանց բեմի ու կինոյի ապրեց 30-ից ավելի տարիներ և մահացավ 88 տարեկան հասակում: