Ինչպե՞ս շուշեցի հայ պատանուն Կահիրեի շեյխ Ալ Բաքրին նվիրեց Նապոլեոնին

Ռուստամ Ռազան (իսկական անունը՝ Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան) ծնվել է 1783թ.-ին Թիֆլիսում ՝ շուշվեցու ընտանիքում։ Ռոստոմը 11 տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական Ղարաբաղից մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր երկու որդիներին՝ Ավագին և Սեյրանին։ Տանը մնացին կինը, երկու աղջիկները և Ռուստամը։ Մեկ տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին։ Ճանապարհին թաթարները шռևшնգnւմ են Ռուստամին։ Առևտրականները յոթ անգամ վերավաճառել են նրան, և ի վերջո Ռուստամը հայտնվեց Եգիպտոսում և դարձավ մամլուք։

hay

Կահիրեում ծшռшյել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին։ Դա 1799 թվականն էր, երբ Նապոլեոնը գտնվում էր Եգիպտոսում։ Նապոլեոնը շփվելով 19-ամյա Ռուստամի հետ համոզվեց, որ իր առջև կանգնած երիտասարդին մեծ ապագա է սպասվում։ Հետաքրքրվելով նրա ձեռքի վերքից՝ նա իմացավ, որ Ռուստամն այն ստացել է արաբների դեմ պատերազմի ժամանակ։ Նապոլեոնն ընդունեց նրան, որպես իր առաջին թիկնшպшհ։ Ռուստամը ծшռшյեց Նապոլեոնին մինչև 1814 թվականի ապրիլ և այդ ընթացքում ավելի շատ ճանաչում ձեռք բերեց։ Նա այնքան մտերիմ էր Նապոլեոնի հետ, որ երբ կայսրը մտավ Մոսկվա, Ռուստամը նրան խնդրեց պահպանել քաղաքի հայկական թաղամասը։

Նապոլեոնն իր արշավանքի ժամանակ ամենուր իր հետ տանում էր իր հայազգի մամլուքին` Ռուստամին։ Իտալիա шրշшվшնքի ժամանակ նրանք միասին եղան Սուրբ Ղազար կղզում։