Հայկական ծագումով Բոգոտան: Ո՞վ է մարդկանց սրտերը գրաված այս հայտնին

Casa de papel հանրահայտ իսպանական սերիալից Բոգոտան հայ է, նրա դերը մարմնավորում է հայազգի Հովիկ Կեուկչերյանը:

Հայազգի Հովիկ Կեուկչերյանը ծնվել է 1972 թ. Լիբանանում՝ Բեյրութում: Նրա հայրը ազգությամբ հայ է, մայրը՝ իսպանուհի: Ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երվ Հովիկը դեռ 3 տարեկան էր: Նա իր կյանքի վաղ շրջանն անցկացրել է Ալպեդրետեյում, աշխատելով որպես մատուղոց հոր հիմնադրած սրճարանում:

1995 թ. Կեուկչերյանը Մադրիդում հիմնել է սեփական մարզադահլիճը՝ Հորտալեզա թաղամասում:

Կեուկչերյանը բավականին լավ է խոսում հայերեն: Վերջերս նա հանդես էր եկել Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի դեմ ուղղված ուղերձով  իր ինստգրամյան էջում: