Ինչե՞ր են հայտնաբերվել Արցախի Ասկերանի շրջանում

Արցախի Ասկերանի շրջանում է գտնվում Աստղաշեն գյուղը, որը հայտնի է իր աստղակերպ բրածոներով: Դրանք հայտանբերվել են այդ տարածաշրջանում անցկացվող ուսումնասիրությունների արդյունքում։

Ասում են, որ միլիոնավոր տարիներ առաջ այստեղ է եղել հնագույն Թետիս օվկիանոսը: Ժամանակի ընթացքում երկրակեղևը բարձրացել է, իսկ օվկիանոսը սկսել է հետ քաշվել: Նախկին օվկիանոսի այդ մասերում գոյացել են ցամաքային տարածքներ։ Օվկիանոսի հսկա բնակիչները ջրային տարածքի փոքրացման հետևանքով սկսել են հարմարվել նոր պայմաններին և ժամանակի ընթացքում փոքրացել են։ 

astghashen

Ավելի ուշ ցամաքային նստվածքները ծածկել են կենդանիների բրածո մնացորդները: Շատերը կարծում են, որ Աստղաշենի հայտնի «աստղերը» ծովաստղեր են, սակայն դրանք ծովաշուշանների բրածոներ են և ոչ մի կապ չունեն այդ բույսի հետ: Հիմա գյուղում շատ դժվար է գտնել այս աստղերից, քանի որ բոլորը հավաքել են ու տարել:

Աստղաշենի բնակիչները մի հետաքրքիր առասպել ունեն կապված այս աստղերի հետ: Ասում են, որ հորդառատ անձրևից հետո գետինը պատվում է աստղերով, և նրանք հավատում են, որ դրանք անձրևի հետ երկնքից թափվում են ցած: