Ինչու՞ մարդիկ սկզբում չէին ցանկանում խաշ ուտել: Հետաքրքիր փաստեր այս ավանդական ուտեստի մասին

Հայերի ամենասիրելի ավանդական ուտեստներից մեկը հենց խաշն է, որը մենք վայելում ենք ցուրտ եղանակին: Խաշ պատրաստելը բավականին դժվար է և ժամանակատար: Եվ խաշն ունի իր զարմանալի պատմությունը:

Բանն այն է, որ ժամանակին խաշը եղել աղքատների ուտեստ: Ոչ ոք չի պատկերացրել, որ մի օր ինչ-որ ունևոր մարդ կցանկանա խաշ ուտել: Գիտենք, որ խաշը պատրաստվում է տավարի ոտքերից, մի բան, որ նախկինում հարուստներն այսպես ասած շպրտում էին աղքատներին կենդանու ողջ միսը վրայից հանելուց հետո, որպեսզի աղքատներն էլ որևք բան ունենային ուտելու:

Աղքատ մարդիկ ստիպված էին երկար չարչարվել, որպեսզի այդ ոսկրոտ մասերից մի ուտելու բան դուրս գա, ուստի նրանք խարույկ էին վառում և երկար եփում այդ մնացորդները: Աստիճանաբար, նրանք սկսեցին ուտեստին նաև ավելացնել սխտոր, չորահաց, թթու դրած բանջարեղեն: Եվ մարդիկ հասկացան, որ խաշը նույնիսկ ավելի համեղ և սննդարար է, քան սովորական տավարի մսից պատրաստված այլ ուտեստները: Այդպես այս հիանալի ճաշատեսակն իրեն արժանի տեղը զբաղեցրեց հայկական խոհանոցում: