Խորհրդային Ֆրենկ Սինատրա։ ԽՍՀՄ-ից Ֆրանսիա փախած հայ լեգենդար երգչի ճակատագիրը
Հայ հոյակապ երգիչ Ժան Տատլյանը ծնվել է 1943 թվականին, Հունաստանի Սալոնիկ քաղաքի հայ համայնքում
Ժանը երիտասարդ տարիքից երազում էր երգչի կարիերայի մասին։ Ցանկապատեր ու տներ նկարելով վաստակաել է առաջին գումարը, որի դիմաց կիթառ է գնել և ինքնուրույն սովորել է նվագել՝ երգեր կատարելով ընկերների համար։ Արդեն տասնվեց տարեկանում մեր հերոսը սկսեց լավ գումարներ վաստակել՝ տոներին նվագելով ֆրանսիացի և իտալացի երգիչների երգեր։
Այս տաղանդավոր հային նկատել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի մեծանուն դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և հրավիրել նվագախմբի հետ համատեղ հյուրախաղերի՝ ԽՍՀՄ-ով մեկ։

Հենց այդ ժամանակ Ժան Տատլյանը ձայնագրեց իր առաջին հիթը` «Street Lights»: Հենց այս երգն էլ մեր հերոսին աստղ դարձրեց։ Շուտով նրա ստեղծագործությունները երգում էին ողջ ԽՍՀՄ-ով մեկ։
Նրան անվանում էին խորհրդային Ֆրենկ Սինատրա և խորհրդային Շառլ Ազնավուր։ Տատլյանի տրամադրության տակ, բացի Լենինգրադի կենտրոնում գտնվող բնակարանից, կար նաև փոքրիկ զբոսանավ՝ աներևակայելի շքեղություն ԽՍՀՄ-ում այն ժամանակ։
Նա երգեր է գրել մեկ այլ մեծ հայի` կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի երաժշտության ներքո: Վաճառվել է նրա ձայնագրությունների 50 միլիոն օրինակ։

Բայց 1970-ականներին փոխվեց ամեն ինչ։Նա հրաժարվեց երգել կոմունիզմի հաղթանակի, ԽՄԿԿ-ի և խորհրդային իրականության այլ ատրիբուտների մասին որևէ երգ։ Ուստի հայ երգչին սկսեցին հալածել և արգելցին համերգներ տալ։
Այս ամենը Տատլյանին ստիպեց 1970-ականների սկզբին հեռանալ Խորհրդային Միությունից։Եվ բառացիորեն մեկ ճամպրուկ ձեռքին Ժանը ստիպված էր մեկնել հեռավոր Ֆրանսիա։
Սովետական քարոզչությունը հետո գրեց, որ Ժան Թաթլյանը, ով փախել էր Արևմուտք, խիստ կարիքի մեջ է և ապրում է Փարիզում կամրջի տակ, կեղտոտ պանդոկներում մի կոպեկ երգելով։ Իհարկե, դա չէր համապատասխանում իրականությանը:
Նրան սկզբում օգնել են Ֆրանսիայիում բնակվող հայերը ։ Մասնավորապես Ժորժ Գարվարենցն ու Շառլ Ազնավուրը։ Շառլը, Ժանն ու Ժորժը․․․

Ժանի տաղանդն արեց իր գործը՝ ողջ Ֆրանսիան ճանաչեց մաեստրոին։ Մեր հերոսը կատարեց իր երգերը փարիզյան լավագույն ռեստորաններում, օրինակ՝ հայտնի «Ռասպուտինում»: Իսկ հետո բացեց իր սեփական կաբարեն Հաղթական կամարի մոտ — Les Deux Guitarres (Երկու կիթառ), որտեղ ժամանակին այցելել է Վլադիմիր Վիսոցկին:
Մինչդեռ ԽՍՀՄ-ում Ժան Թաթլյանի 1960-ականների բոլոր ձայնագրությունները ոչնչացվեցին։ Լենինգրադի ռադիոյի աշխատակիցները փրկել են երգչի միայն մի քանի ձայնասկավառակներ։
1980-ականներին Տատլյանը համաշխարհային հյուրախաղեր է կազմակերպել։ Առաջին կատարողը նախկին Խորհրդային Միությունից, որը ելույթ է ունեցել Լաս Վեգասում: Ամբողջ աշխարհը երկար տարիներ վայելում է նրա հմայիչ ձայնը։