Ռուսական ջազի հայ «պիոները»: Եվս մի տաղանդավոր հայ, որի մասին միգուցե չգիտեիք

Գեորգի Գարանյանն առաջին երաժիշտն է, որը գրավեց Արևմուտքի ուշադրությունը սովետական ջազի հանդեպ: Ծնվել է 1934 թ.:  Նրա կողմից է ստեղծվել ՄԵԼՈԴԻԱ-ն, 70-80-ականների մի երաժշտական խումբը: Գարանյանը հանդես է եկել բազմաթիվ երկրների ջազ փառատոններում, այնպես ինչպես Կուբայում, Ինդոնեզիայւմ, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Հնդկաստանում և այլուր: Սակայն շատ անգամներ նրան արգելվել է հանդես գալ օտարեկրյա փառատոններում, քանի որ Սովետական Միությունում ջազ երաժիշտները չէին համարվում շատ վստահելի քաղաքական տեանկյունից: Գարանյանը գրել է երաժշտություն ավելի քան 40 ֆիլմի համար և ստեղծագործել ավելի շատ, քան որևէ այլ երաժիշտ Ռուսաստանից իր ժամանակներում:

Կյանքի վերջին տարիներին Գարանյանն արդեն կարող էր ավելի հաճախ հանդես գալ համերգներով, և հենց այդպես էլ եղել է: Գեորգի Գարանյանը համարվում էր ռուսական երաժշտական աշխարհի ամենապահանջված ստեղծագործողներից մեկը:

Նա մահացել է 2010թ.: