Այս հայ կնոջը բանաստեղծություն է նվիրել անգամ Պուշկինը. ո՞վ էր նա

Եթե երբևէ մտածեք թե խելքն ու գեղեցկությունը չեն կարող համատեղվել, ապա հիշեք Աննա Աբամելիքի օրինակը:  Նա  ծնվել է 1814 թվականի ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում, Դավիթ Աբամելիքի և Մարթա Լազարյանի իշխանական ընտանիքում։ Հիմնական կրթությունը ստացել է տանը: Նա հիանալի գիտեր անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, վրացերեն, գերմաներեն, իսկ հետագայում խորանալով կրոնական գրականության մեջ՝ սովորել է հունարեն։

Աննա Աբամելիք-Լազարևա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Լեզուների կատարյալ իմացության շնորհիվ կատարել է մի շարք թարգմանություններ: Օրինակ՝ թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի, Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունները: Եվրոպական գրողներից ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Թոմաս Մորի և Գյոթեի առանձին գործերը։

Սակայն նա այն քչերից էր, ով ուներ խելքի և տեսքի կատարյալ համապատասխանությունը: Նրան համարել են  իր ժամանակի Ռուսաստանի ամենագեղեցիկ կանանցից մեկը: Հետագայում նա համարվել է Պետերբուրգի առաջին գեղեցկուհի և նշանակվել կայսրուհու նաժիշտ։

Հայուհու գեղեցկության նկատմամբ անտարբեր չեն կարողացել անցնել անգամ գեղանկարիչներ Ալեքսանդր Բրյուլովը և  Օսոկինը

 Իսկ Պուշկինը, Լերմոնտովը, Իվան Մյատլևը, Պյոտր Վյազեմսկին, նրա մասին հիացական տողեր են գրել: