Երիտասարդ ՀԱՅ գրոսմայստերը դարձել է ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր

Ամերիկահայ շախմատիստ Սևյանն ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գրոսմայստերն է։ Նա նաև պատմության մեջ ամենաերիտասարդ վարպետներից է, ով այդ կոչումը նվաճել է 8 տարեկանում։ 13 տարեկանում Սևյանի վարկանիշն անցել է 2500-ը, ու նա գրոսմայստեր է դարձել։
Սենտ Լյուսիում անցկացված ԱՄՆ շախմատի առաջնությունում 11 տուրից հետո չեմպիոնը որոշվել է թայ-բրեյքում: Հաղթող է դարձել Ուեսլի Սոն, երկրորդը Ֆաբիանու Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակել է եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացել է 50,000 դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30,000-ական դոլար:
Նրա առաջին մարզիչը միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն է։