ՀԱՅ գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Աննա Սարգսյանը փայլուն հաղթանակով մեկնարկեցին Grand Swiss-ում

Հայկական շախմատի ներկայացուցիչները թայլուն հաղաթանակով սկսեցին Grand Swiss միջազգային մրցաշարը: Մրցաշարը կազմում է աշխարի առաջնության որակավորման փուլերից մեկը: Այժմ դրանք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում և կշարունկավեն մինչև նոյեմբերի 7-ը:

Պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց, իսկ Մանուէլ Պետրոսյանը հաղթեց:

Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, իսկ Էլինա Դանիելյանը` պարտվեց: