Հայ, ով կարողացավ փոխել ամերիկացիներին
Արսեն Ավագյանը ամերիկահայ գործարար է, թեյի բիզնեսում մասնագիտացող Argo Tea ընկերության հիմնադիրը և տնօրենը։

Արսեն Ավագյանի ընտանիքը արմատներով Իգդիրից և Վանից են։ Ցեղասպանության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Երևան և հենց Երևանում էլ ստեղծվել է Ավագյանների ընտանիքը։
Փոքր տարիքից Արսենը հետաքրքրվել է ինժեներությամբ և սովորել է Պոլիտեխնիկական համալսարանում։
1990-ական թվականներին Արսենը տեղափողվում է ԱՄՆ, որտեղ սովորում է բիզնեսի նրբությունները։
Նախքան թեյի բիզնես սկսելը Արսենը արդեն մեծ փորձ էր ձեռք բերել ինտերնետի միջոցով կառավարման խորհրդատվությունների ոլորտում։
2003 թվականին երեք գործընկերների կողմից ստեղծվում է Argo Tea-ն՝ Արսեն Ավագյանի, Սիմոն Սիմոնյանի և Դանիել Լինդվասերի: Ավագյանն ու Սիմոնյանը մանկության ընկերներ են Հայաստանից։ Նրանք միասին են մեծացել Երեւանում։

Արսեն Ավագյանը որոշեց Ամերիկան դարձնել մի երկրից, որտեղ շատ սուրճ են խմում մի երկրի, որտեղ նախապատվությունը տալիս են թեյին։
Argo Tea-ն հիմնականում վաճառում է տաք և սառը թեյի տարբեր տեսակներ: Argo Tea-ը մատնանշում է թեյի օգտակար հատկությունները և խրախուսում է դրա օգտագործումը հետազոտություններում: Argo Tea-ն Չիկագոյի համալսարանի հիվանդանոցներին նվիրաբերել է մեծ քանակությամբ բարձր հակաօքսիդանտներ պարունակող սպիտակ թեյեր: Այս ներդրումը դրդեց Չիկագոյի համալսարանին թույլ տալ, որ Argo Tea-ն հիվանդանոցի նախասրահում փոքրիկ խանութ բացի: Ընկերությունը նաև թեյի սեմինարներ է անցկացնում Հյուսիսարևմտյան համալսարանի և Չիկագոյի համալսարանի հետ՝ բարձրացնելու թեյի առողջության օգուտների և հետազոտական հնարավորությունների մասին իրազեկվածությունը:

Argo-ն արդեն ունի 40 թեյարան և երազում է ստեղծել նույն խորհրդանշական ցանցը ԱՄՆ-ում, ինչ Starbusks-ը: