Իսահակյանի և նոբելյան մրցանակակրի հանդիպումը

Սա մի փոքրիկ հատված է Իսահակյանի կյանքից, որը շատ զվարճալի է և ցույց է տալիս նրա սրամտությունը։

1957 թվականի մայիսին Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդան տիկնոջ հետ ժամանեց Խորհրդային Հայաստան։
Երևանը նրան դիմավորեց իր համբավին ու մեծությանն արժանավայել: Երևանում Պաբլո Ներուդան և նրա կինը` Մաթիլդա Ուրուտիան, հյուր գնացին Ավետիք Իսահակյանին: Վարպետը նրանց ընդունեց իր հարկի տակ: Ասում են, ջերմ ու անկեղծ հանդիպում էր․․․


Օրեր հետո՝ գրողների միություն այցի ժամանակ, կենդանիների սիրահար Նեուդան տպավորված պատմում է Երևանի կենդանաբանական այգի կատարած այցի մասին։
Հայաստանի գրողների միության նախագահ Ավետիք Իսահակյանը ժպտալով արձագանքում է. «Ի՞նչ կարիք կար ժամանակ սպանել գազանանոցում: Կարող էիք միանգամից Գրողների միություն գալ: Այստեղ կա այն ամենն, ինչ ուզում եք` առյուծներ ու վագրեր, աղվեսներ ու ծովաշներ, արծիվներ և օձեր, ուղտեր ու թութակներ»:
Հազիվ թե Ներուդան կարողանար ըմբռնել այդ երկիմաստ սրամտության ողջ զավեշտն ու ողբերգությունը…

Ահա այսպիսի հետաքրքիր և ծիծաղելի պատմություն։