Ռեժիսոր, ով ստեղծեց «Մայրիկ» ֆիլմը

Ֆիլմ, որը գերել է յուրաքանչյուր հայի սիրտ։ Դա ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեռասպանության մասին և ներկայացնում Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։

«Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը բացվել է «Մայրիկ» ֆիլմով, իսկ հյուրերի թվում էր նաև Կլաուդիա Կարդինալեն։

Անրի Վերնոյը հայության սիրելին դարձավ հենց այս ֆիլմով, որի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն է: Իր ընտանիքի պատմությամբ Վեռնոյը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու և դժվարություները հաղթահարելու կամքը:

«Մայրիկ»- ը մայրական սիրո, ջերմության, ընտանիքի, վաղվա օրվա հանդեպ հույսի, ցավի ու կորստի մասին է: Այն մի ողջ ազգի բնաջնջման և դրա հետևանքով պանդխտության ուղին բռնած մի ընտանիքի օրինակ է, որի կողքով անտարբեր չի անցնում անգամ անսիրտ մարդը:

1991 թ. Անրին հրավիրեց Կլաուդիա Կարդինալեին, Օմար Շարիֆին, Իզաբել Սադոյանին, Նատալի Ռուսելին և առաջարկեց նկարահանվել «Մայրիկում»: Շատերը չգիտեն, սակայն Օմար Շարիֆին արգելվել է մուտք գործել Թուրքիա, քանի որ վերջինս համաձայնվեց նկարահանվել ֆիլմում, այն էլ՝ գլխավոր դերում:

Մի առիթով Շարիֆը հիշում է. «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ավարտին Անրին խոստովանեց. «Ափսում եմ, որ փոխել եմ ազգանունս,չէ ո՞ր ես հայ եմ»:

ֆիլմի գլխավոր դերակատարներից ԿԼԱՈՒԴԻԱ ԿԱՐԴԻՆԱԼԵՆ, հիշում է.

«Իմ առաջին հանդիպումն Անրի Վերնոյի հետ 1961 թվականին էր՝ «Առյուծներն արձակված են» ֆիլմի ընթացքում: Նրա հետ առաջին շփումն անմիջական եղավ, քնքշությամբ և սիրալիրությամբ: Ի՜նչ սեր է ունեցել նա իր մոր հանդեպ… Եվ ես չափազանց զգացված էի, որ նա ինձ ընտրեց իր համար այդքան կարևոր դերի համար: Մեկ այլ զգացմունք էր հանդիպումն Օմար Շարիֆի հետ…

«Մայրիկ»-ում ես երեսուն տարեկան եմ, «Պարադի փողոց 588»-ում՝ ութսուն: Ամեն առավոտ դիմահարդարումը տևում էր երկու: Դա, անշուշտ, ամենաուժեղ փորձառությունն էր, որ ես ունեցել եմ կինոյում: Հոլիվուդից եկած իտալացի դիմահարդարը հանճարեղ էր: Այս ֆիլմը բավական հաճախ ցուցադրվել է իտալական հեռուստատեսությամբ, և մայրս երբեք բաց չէր թողնում այն: Նա պաշտում էր այդ կինոնկարը»:

«Մայրիկ, իմ մանկության մայրիկ, ես երբեք չեմ մոռանա այս ցնցող պահը: Հանկարծ նկատեցի, որ երբ մենք հիանում էինք իմ մատանիով, քո ձեռքից բացակայում էր այն մատանին, որ երբեք մատիցդ չէիր հանում։ Բառերը խեղդվում էին կոկորդումս»։

«Ես կարդում, գրում եմ հայերեն: Երբ հաջողվում է 2-3 օր իրար հետևից խոսել մայրենի լեզվով, ապա իմ հայերենը դառնում է պարզ ու մաքուր: Արմատներից հրաժարվել, նշանակում է` հրաժարվել ինքդ քեզնից: Հինգ տարեկանից մոմ եմ բռնել հայկական եկեղեցիներում: Իսկ եկեղեցին միայն հավատ չէ, այն նաև մշակույթ է: Երգել եմ մեր մեծ Կոմիտասի պատարագը: Եվ եթե ես հայ եկեղեցու զավակն եմ, նշանակում է` զավակն եմ նաև հայ մշակույթի»: