Հայկական այս տոհմին Մոլդովան շնորհեց ազգային հերոսի կոչում. ի՞նչ էին արել նրանք, որ արժանացան այդ բարձր պարգևին

Հայերն ուր էլ բնակվել են, ոչ միայն բարիքներ են ստեղծել, այլ նաև աչքի են ընկել իրենց արարելու և ստեղծելու կարողությամբ: Մշտապես զբաղվել են խաղաղ շինարարական գործունեությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զենք բռնել պաշտպանելու այն հողը ու այն բնակչությանը որտեղ իրենք ապրել են: Մոլդովայի տարածքում հայությունը հաստատվել է դեռևս բյուզանդական տիրապետության ժամանակներից: Բագրատունյաց թագավորության կործանումից հետո 10-րդ դարում  մեծ թվով հայեր հաստատվեցին Ղրիմում:

herosner

Ապա հայերը Ղրիմից աստիճանաբար տարածվեցին դեպի արևմուտք՝ բնակեցնելով ներկայիս Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի տարածքները: Սերպեգաների ընտանիքը, որը հետագայում պիտի դառնար ամենաճանաչված տոհմերից մեկը հաստատվեց Մոլդովայում: Հայտնի չէ՝ նրանք որտեղից են եկել Մոլդովա   ու անհայտ է նաև, թե պատմական հայրենիքում ինչպես է կոչվել տոհմը: 6-րդ դարում, երբ Մոլդովան պայքարում էր թուրքական գերիշխանության դեմ, Սերպեգաների տոհմից փայլեցին մի քանի սերունդներ՝ Յոն Քաջը, Կարապետ Պոտկովան, Կոստանդինը, Ալեքսանդրը՝ հանուն Մոլդովայի անկախության:

Ու հետագայում իրենց կատարած սխրագործությունների համար նրանք դառան Մոլդովայի ազգային հերոսներ: XVI դարի առաջին կեսին Սերպեգաների ընտանիքից աչքի ընկավ Պետրու Ռեպեշան՝ Պետրու Վարդիկը (Վարդիկովիչ): Հետագայում նա նշանակվել է  Լեհաստանում Մոլդովայի դեսպանը: