Նա բաժանվեց կնոջից, քանի որ վերջինս հրեա էր: Ո՞ր հայտնի հայի մասին է խոսքը

Հայազգի հայտնի գրող Ոիլիամ Սարոյանի մասին մենք գիտենք այն, ինչ գիտենք, ինչ գիտեն բոլորը: Կան, սակայն, շատ չափազանց հետաքրքիր մանրամասներ նրա կյանքից, որոնց մասին գրեթե երբեք չի խոսվել: Օրինակ այն, որ Սարոյանը ատում էր հրեաներին:

Սարոյանը երբեք չէր թաքցնում իր այդ ատելությունը: Մի անգամ, երբ նա դեռ երեխա էր, հրեական խանութի վրա տեսել է <<Զեղչ>> բառը: Ուրախացած մոտեցել է և տեսել, որ ավելի մանր տառերով այնտեղ գրված է. <<Հայերի մուտքն արգելվում է>>: Երբ տարիներ անց Սարոյանն իր կնոջը՝ Քերոլին պատմեց այդ դեպքի մասին Քերոլը որոշեց այլևս չթաքցնել նրանից երկար պահված գաղտնիքը: Նա ասաց Սարոյանին, որ հրեա է: Զույգի հարաբերություններն այնքան վատացան, որ նրանք ամուսնալուծվեցին: Սակայն Քերոլը երիտասարդ գեղեցիկ կին էր և շուտով ստացավ ամուսնության առաջարկ մեկ այլ տղամարդուց:

Երբ Սարոյանն այդ մասին իմացավ, նա հոգեկան ցնցում ապրեց և սկսեց խնդրել նախկին կնոջը վերադառնալ իր մոտ: Նրանք երկրորդ անգամ ամուսնացան: Սակայն նրանց հարաբերություններն այլևս երբեք առաջվանը չէին: Նրանք այնքան հաճախ էին վիճում, որ նորից ամուսնալուծվեցին: Քերոլն այս անգամ նույնիսկ երեխաներին խլեց Սարոյանից և շուտով ամուսնացավ հայտնի բեմադրիչ Ուոլթեր Մեթյուի հետ:

 Սարոյանը հաճախ էր հանդիպում իր երեխաների հետ, գումարով օգնում էր նրանց: Սակայն նա շուտով հիվանդացավ քաղցկեղով: Մահանալիս նա խնդրեց, որ իրենից մի մասունք տեղափոխեն Հայաստան, ինչն էլ հետո ի կատար ածվեց: Այժմ պանթեոնում, մյուս հայ մեծեմեծերի կողքին, գտնվում է նաև Սարոյանի գերեզմանը: