Ո՞վ է այն հայը, որին վրացական և հայկական եկեղեցիները ճանաչել են որպես համընդհանուր սուրբ նահատակ. սա իմանալ է պետք

Դեռ դպրոցական տարիներին շատերս լսել ենք զորավար Վարդան Մամիկոնյանի մասին, սակայն շատերս աղոտ պատկերացումներ ունենք նրա ընտանիքի մասին: Շուշան-Վարդենին հայ զորավար Վարդան Մամիկոնյանի դուստրն էր։ Նրա մոխիրը հանգչում է Վրաստանում. Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիները նրան ճանաչել են որպես համընդհանուր սուրբ նահատակ։

451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո հաջորդ տասնամյակում Շուշանն ամուսնանում է Հարավային Քարթլիի տիրակալ Վարսկենի որդու հետ, որը փոխարինել է հորը և ստացել «բդեշհա» տիտղոսը։ Բայց, քաղաքական նկատառումներով, Վազգենը հրաժարվում է քրիստոնեությունից և ամուսնանում պարսիկ կնոջ հետ՝ պարսից շահին խոստանալով զրադաշտականություն ընդունել իր առաջին կնոջն ու երեխաներին։ Սակայան իր կրոնին հավատարիմ  Շուշանը մերժում է հավատքից հրաժարված ամուսնուն և զրկում անգամ սեփական երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Նա ինքն է փակվում Ցուրտավի եկեղեցու մութ ու խոնավ խցում։

Իհարկե, ամուսինն ամեն ինչ անում է, որ Շուշանը նույնպես հրաժարվի քրիստոնեությունից՝ ենթարկելով նրան ամենադաժան տանջանքների, սակայն նրա փորձերը չեն հասնում իրենց նպատակին։ Շուշանի  տանջանքները տևում են վեց տարի, իսկ յոթերորդ տարվա սկզբին Շուշանը մահանում է՝ պատմության մեջ մնալով ոչ միայն որպես հայ, սրբադասված, այլև որպես կնոջ միջնադարյան իդեալ։