Նա մինչ 40 տարեկանը ապրեց՝ կարծելով թուրք է . Հայաստամնում բացահայտածը իրական շոկ էր

Ցեղասպանության տարիներին, շատ հայ կանայք թաքցնում էին իրենց հայ լինելու փաստը ու ամուսնանում թուրք տղամարդկանց հետ: Այսպիսով շատ երեխաներ այդպես էլ չէին իմանում, որ իրենց մեջ հայի արյուն կա: Չնայած, շատերը դա պարզում էին, բայց շարունակում էին գաղտնի պահել, որպեսզի թուրքական կառավարությունը չվնասի իրենց: Թուրք երաժիշտ Յաշարը, ով առաջին անգամ եկավ Հայաստան, շատ տպավորված էր հայերից ու միջավայրից: Նրան ամեն բան այստեղ շատ հարազատ էր թվում:

yashar

«Հայաստանում շատ հարազատ մթնոլորտ էր,- հիշում է Յաշարը,- մի օր՝ պատահաբար փողոցով անցնելիս նկատեցի մի խանութ, որտեղ սկավառակներ էին վաճառում. պատահականորեն գնեցի հայ մեծ երգահան Կոմիտասի սկավառակը: Նկատեցի, որ սկավառակի վրա պատկերված Կոմիտասն ինձ շատ նման է:

Այնքան նման էր, որ ինձ թվաց, թե սկավառակի վրա իմ լուսանկարն է: Ապշած էի` ինչու եմ այսչափ հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում»:

komitas

«Կոմիտասին շատ բանով եմ պարտական: Եթե նա չլիներ, գուցե չիմանայի էլ, որ հայ եմ: Կոմիտասի շնորհիվ գտա ինքս ինձ, ձեռք բերեցի ներդաշնակություն և վերադարձրի հավատքը»։ Յաշարը այդ օրվանից, ավելի շատ է կապվել հայերի ու Հայաստանի հետ: Յաշարը պատմում է, որ ամեն անգամ մի նոր բացահայտում է անում այս հրաշք երկրում: