Թուրքիայում առաջին կին բժիշկը ազգությամբ հայ էր

Հայ ժողուրդը այն եզակիներից է, ով նպաստել է այլ երկրների պետականության ձևավորմանն  ու  զարգացմանը: Սակայն որքան էլ որ զարմանալի է, այնուամենայնիվ, այդ երկրների շարքում է անգամ թշնամի Թուրքիան: Թուրքիայում առաջին կին բժիշկը ազգությամբ հայ  է:

Նա  ծնվել է 1877 թվականին Թուրքիայի Ադապազար քաղաքում՝ բժիշկ Սերոբ Քավալջյանի ընտանիքում։ 1898 թվականին ավարտել է Ադապազարի Ամերիկյան իգական քոլեջը:

Հայրենակցուհին բժիշկ դառնալու իր երազանքի հետքերով մեկնում է ԱՄՆ: Գնալու պատճառը մեկն էր. ուսումնասիրել բժշկությունը: 1903 թվականին Քավալջյանն ավարտել է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին վերադարձել Ադապազար։ Որոշ ժամանակ հոր հետ աշխատել է որպես բժիշկ, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Ամերիկյան քոլեջում։

Զարուհին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատություններում։

Բժշկությանը զուգահեռ Զարուհի Քավալջյանը դասավանդել է Սկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում: Սակայն Թուրքիայում նրան ընդունում են որպես թուրք, նշելով, որ նման կենսագրությամբ աղջկա անունն իրականում  Դոկտոր Քավալ է:  Սակայն ըստ էության դա եղել է նրա կեղծանունը,  քանի որ պոլսահայությանը պարտադրվել էր փոխել իրենց հայկական անունները։