Որտեղ է տեղի ունեցել Վազգեն Առաջինի ու Թեհլերյանի հանդիպումը ու ի՞նչ շշնջաց վեհափառը Թեհլերյանի ճակատը հաբուրելիս

Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը:

Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին վեհափառի աջը: Զգացողությունները շատ հակասական էին, վրեժը կարծես լուծված էր ու այն մարդը, ով արել էր դա՝ հպարտորեն կանգնած էր բազմության առաջ:

soxomon-vazgen

Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»: