Արոնյանը և Հովհաննիսյանը հաղթել են Grand Swiss-ի երկրորդ տուրում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարում: Երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը պարտություն կրեց, Էլինա Դանիելյանը` հաղթեց: Հիշեցնենք, որ Grand Swiss- ը աշխարհի առաջնության որոկավորման փուլերից մեկն է: այժմ դրանք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում և կշարունակվեն մինչը նոյեմբերի 9-ը: