Հայտնի հյուրանոցի հայ համասեփականատերը․ ո՞վ է նա

Հայազգի Ալեքս Եմենիջյանը ծնվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Նրա մորական տատն ու պապը ապրել են Վանում, իսկ Հայոց ցեղասպանության ժամանակ փախել են Արգենտինա։ Նրա հայրական տատն ու պապը Թուրքիայի Գալիպոլի թերակղզուց էին և Հայոց ցեղասպանության ժամանակ փախել են Հունաստան, իսկ հետո հաստատվել Արգենտինայում: Եմենիջյանի հայրը Բուենոս Այրեսում կոշկակար էր։ 

1968-ին Ալեք Եմենիջյանը և իր ընտանիքը տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, երբ նա դեռահաս էր: Ալքեսը հաճախել է  հայկական դպրոց,իսկ հետո ստացել է Բակալավրի կոչում բիզնեսի կառավարման և հաշվապահության ոլորտում Կալիֆորնիայի նահանգային համալսարանում, և բիզնեսի հարկման մագիստրոսի կոչում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:  

Եմենիջյանը հանդիսանում է «Ամերիկանո Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրենը և  Tropicana Las Vegas Hotel & Casino-ի համասեփականատերը, ինչպես նաև հանդիսանում էր Քըրք Քըրքորյանի աջ ձեռքը։ 

Եմենիջյանը եղել է Tracinda Corporation-ի գործադիր տնօրենը, Metro-Goldwyn-Mayer Inc.-ի և MGM-ի մեծամասնության սեփականատերը: