Լեգենդար գյումրեցին. նրա նման մարդկանց կարիքն այսօր մենք շատ ունենք

Գյումրվա ամենալեգենդար դեմքերից է եղել Պոլոզ Մուկուչը: Նա ծնվել է 1881 թ. արհեստավորի ընտանիքում: Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը: Հայրը ցանկացել է, որ Պոլոզ Մուկուչը սովորի իր արհեստը՝ երկաթագործություն-ատաղձագործություն, սակայն որդին նախընտրել է շուկայում սայլ քշել և ձմերուկ ու սեխ վաճառել: Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների: Իսկ Պոլոզ նրան անվանել են բարձրահասակ լինելու պատճառով:

Առօրյա կյանքում Պոլոզ Մուկուչը կատակասեր և աշխույժ մարդ է եղել և անդադար անեկդոտներ է պատմել շուրջը գտնվողներին: Ամենյուրահատուկն այն է եղել, որ ինքն իր կատակներն արել շատ լուրջ դեմքով, մինչ բոլորը ծիծաղից ուշաթափվել են: Սակայն գործի մեջ Պոլոզ Մուկուչը եղել է բավականին աչալուրջ, ամեն ինչ արել է, որ հաճախորդներին տուն ճանապարհի գոհ ու շնորհակալ:

Ասում են, երբ նա մահացել է, նրա թաղմանը մասնակցել է ողջ Լենինականը: Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել: