Բացառիկ մանրամասներ. Միշել Լեգրանի հայկական արմատները

Պարզվում է՝ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը հայկական արմատներ ունի:

Այս մասին հայտնում է նրանց ազգականներից մեկը՝ ասելով, որ նրա թե՛ մայրը, թե՛ հայրը հայեր են:

Լեգրանի մայրը Մարսել Տեր-Միքայելյանն է՝ քահանայի զավակ, իսկ հայրը Նուբար անունով մի հայ է: 1896 թվականի համիդյան ջարդերի ժամանակ նրանց գերդաստանը նույնպես բռնել է գաղթի ճամփան: Թեև գերդաստանի մեծ մասը զոհ է գնացել ջարդերին, այնուամենայնիվ, փրկվածները հասել են Պոլիս, որտեղից էլ մեկնել Ֆրանսիա և Եգիպտոս՝ բնակություն հաստատելով այդ վայրերում:

Նրանց շառավիղներից է նաև Միշել Լեգրանը, ով Ֆրանսիայում հասել է մեծ հաջողությունների՝ չմոռանալով հայկական արմատների մասին: Նա այցելել է Հայաստան, հանդիպել իր բարեկամներին, ազգականներին:

Տաղանդաշատ այս հայը և իր ընտանիքը չեն մոռացել՝ որտեղից են սերում: