Շատերը չգիտեն Ղազանչեցոցի թաքնված հրաշքի մասին. մանրամասներ

Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը գտնվում է Արցախի Շուշի քաղաքում: Կառուցվել է 1868-1887 թթ.: Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը, Ղազանչեցոցը հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն էր:

Processed by: Helicon Filter;

Այժմ հայ ժողովրդի մուտքն այնտեղ արգելված է, սակայն չենք կորցնում հույսը, որ մի օր նորից կտեսնենք Ղազանչեցոց տաճարը: Իսկ մինչ այդ օրը գա, ներկայացնում ենք մի հետաքրքիր փաստ Ղազանչեցոցի մասին, որ շատերը չեն տեսել տարիներ շարունակ:

Տաճարի խորանի տակ կա մի սրահ, որտեղ շատերին չեն թողնում մտնել, շատերն էլ նույնիսկ չէին իմանում, որ այն գոյություն ունի: Իսկ այդ սրահն ունեցել է կարևոր նշանակություն: Այնտեղ հոգևորականները նախկինում խոստովանել են իրենց մեղքերը, նախքան պատարագ սկսելը: Բանն այն է, որ այդ դրահի մեջտեղում կանգնելիս և խոսելիս, մարդն իր ձանյը լսում է այնպես, ինչպես այն կլսեն ուրիշները: Ելնելով դրանից, հոգևորականնորը պատկերացրել են, թե իրենց լսում են և բարձրաձայն պատմել են այստեղ իրենց եղքերի մասին, նախքան խորան բարձրանալը: Սա եղել է մի յուրահատուկ սովորույթ, որ այլ եկեղեցիներում չի հանդիպել: