Ո՞ր հային է մարմնավորել Ալ Պաչինոն այս ֆիլմում

Պարզվում է՝ կա մի ֆիլմ, որտեղ ամերիկացի հայտնի դերասան ու ռեժիսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալ Պաչինոն մարմնավորել է հայի:

«Դուք չգիտեք Ջեքին» կամ «You Don’t Know Jack» ֆիլմը հանրահայտ դարձավ ու մեծ աղմուկ բարձրացրեց կինոսերների շրջանում, քանի որ ֆիլմում խոսվում էր հանրության համար փակ համարվող թեմաներից մեկի՝ էֆթանազիայի մասին: Ֆիլմի հիմքում ընկած իրական պատմության համաձայն՝ հայ բժիշկը՝ Ջեք Կևորկիանը պայքարում է էֆթանազիան օրինական դարձնելու համար: Նշենք, որ էֆթանազիան ցավերից ու տառապանքից զերծ մնալու համար մարդուն՝ հիվանդին կյանքից կամավոր կամ բժիշկների որոշմամբ զրկելն է:

you-dont-know-jack

Ֆիլմում օսկարակիր Ալ Պաչինոն մարմնավորում է հենց գլխավոր կերպարին՝ Ջեք Գևորգյան  կամ Կևորկիան անունով հայ բժիշկին, ով համարում է, որ ամեն ոք ունի ընտրության իրավունք, որը տարածվում է նաև ապրել-չապրելու որոշման վրա: Ջեք Կևորկիանն, այլ կերպ ասած, «օգնում» է մարդկանց՝ իրագործել իրենց որոշումը, իսկ երբ բացահայտվում է նրա արարքը, նա կանգնում է դատարանի առաջ՝ զրկվելով լիցենզիայից:

Նշենք, որ հենց այս ֆիլմում խաղի համար էր, որ 2011 թվականին Ալ Պաչինոն արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը: