Աշխարհահռչակ Forbes-ը անդրադարձել է հայկական խոհանոցին և ոչ միայն. «Հայաստանը դառնում է սննդի և գինու ճանապարհորդության հաջորդ ուղղությունը»

Հոկտեմբերի 29-ի թարմ հոդվածում աշխարհահռչակ ամսագիր Forbes-ը գրում է. «Հայաստանը դառնում է սննդի և գինու ճանապարհորդության հաջորդ ուղղությունը»: 

Վերոնիկա Ջոյ Ռոգովը՝ գինու խորհրդատու, ժամանել էր ԱՄՆ-ից՝ շեֆ-խոհարար Մադս Ռեֆսլունդի և մի ամբոջ անվանի ու ազդեցիկ թիմի հետ: Նրանք մեկ ամբողջ ամիս խորասուզվեցին հայկական ամեն ինչի մեջ՝ սովորելով ավանդական բաղադրատոմսեր, իսկ հետո աշխատեցին  «Ծաղկունք» ռեստորանի անձնակազմի հետ՝ ստեղծելով և մատուցելով անմոռանալի ընթրիքների շարք:

Հոդվածում ասվում է. «Ինչպես ցանկացած խոհանոց, հայկական սնունդը բազմազան է, սակայն կան բաներ, որոնք համընդհանուր են և անբաժան են խոհանոցից: Տարատեսակ համեմուքնենրի այստեղ փոխարինելու են գալիս տեղանիքին բնորոշ բազմազան խոտաբույսերն ու նռան հառիկները: Գառան միսը, սմբուկը, մածունը և տարբեր թարմ ու աղի պանիրները»…

Լավաշը՝ արագ թխված տափակ հացը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է, հայկական մշակույթի ու խոհանոցի  անբաժան մասն է: Հայերը նաև սիրում են պատրաստել ավելուկ՝ բնիկ վայրի թրթնջուկ, որն անչափ համեղ է: Ձկնատեսակները նույնպես անբաժան են հայկական խոհանոցից՝ հատկապես իշխանը:

Ամսագիրը անդրադառնում է նաև Հայաստանին, դրա պատմությանն ու ժողովրդին:

«Գրիգոր Լուսավորիչը հայտնի է նրանով, որ Հայաստանը դարձրեց առաջին քրիստոնյա երկիրն ու լուսավորեց այն: Սակայն այսօրվա երիտասարդությունն այն նորովի է լուսավորում՝ պահպանելով հինն ու ստեղծելով նորը: Մշակույթը այս ժողովրդի կյանքում ունի առանձնահատուկ նշանակություն: 20-րդ դարի դարասկզբին, երբ հայերը ցեղասպանության ենթարկվեցին, գերադասեցին փրկել իրենց մատյանները, գրքերը, ձեռագրերը, այն ամենը, ինչն ուներ ահռելի մշակութային արժեք» :

«Ես ակնածանք զգացի առաքելական եկեղեցիների պատմության նկատմամբ, որոնք դարեր շարունակ կանգնած են՝ սկսած 9-րդ դարի Սևանավանքի վանական համալիրից մինչև 13-րդ դարի Նորավանքը։ Ամենահուզիչն Էջմիածինն է՝ Երևանից դուրս, որը կառուցվել է 303 թվականին և հաճախ համարվում է Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանը»,- ասում է հեղինակը։ 

Երկրի մոտ 80%-ը լեռնային է: Ամենուր գեղեցկություն կա, հատկապես բարձրադիր Սևանա լիճը և հարավի խորդուբորդ ու վայրի տեղանքը (ներառյալ իրական Մետաքսի ճանապարհի հատվածները): Հոգիդ ճախրում է, երբ անցնում ես երկար, խորդուբորդ ճանապարհով՝ դեպի Սյունիքի մարզի լեռներ, որոնք երկու կողմից շրջապատված են թշնամական լեռներով:

Ճաշկերույթներն ու Հայաստանում անցակցրած օրերը ցույց են տալիս այս հնագույն երկրի հարուստ ու գեղեցիկ մշակույթի և անչափ համեղ խոհանոցի մասին: Այս լեռնային դրախտն արժանի է երազողների ներդրումերին և անկասկած արժանի է ուշադրության: