Թուրքիայում խուճապի մեջ են. Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայ է

Արդեն երկար ժամանակ է` թուրքերն անհանգիստ են այն մտքից, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայազգի Հակոբ Չերչյանն է: Վերջինս դասավանդել է հայտնի Ռոբեր քոլեջում։  Թուրքական մամուլում, ինչպես միշտ, կեղծ  տեղեկություններ հայտնվեցին, թե ստորագրության հեղինակն ազգությամբ թուրք Սաբիհա Գյոքչենն է։

Սակայն Իզմիրի տեղական թերթերից մեկի լրագրողն անձամբ է զրուցել է իրական հեղինակի՝ Հակոբ Չերչյանի որդու՝  Տիգրան Չերչյանի հետ, ով արդեն 90 տարեկան է և ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Տիգրան Չերչյանն ասել է, որ թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումները սուտ են: Իր հայրն է Աթաթուրքի ստորագրության հեղինակը: ։ «Ես այն ժամանակ 13 տարեկան էի։ Հիշում եմ. ոստիկանները եկան և վերցրին հայրիկիս կողմից ստեղծված ստորագրության օրինակները։ Այնուհետ Աթաթուրքը տարիներով օգտագործեց հայրիկիս ստեղծած ստորագրությունը»,- ասել է Չերչյանը՝ հավելելով, որ այն ժամանակ այդ առիթով ստացել են Աթաթուրքից շնորհակալական մի նամակ: