Թուրք պաշտոնյային սպանած հայ հերոսը Հայաստանում է

Համբիկ Սասունյանը, ով 1982 թվականին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում սպանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին և ցմահ դատապարտվել կատարած հանցանքի համար, այժմ արդեն վաղաժամ ազատ է արձակվել և ժամանել է Հայաստան: Այս լուրը հայտնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:

Հիշեցնենք, որ Արիկանի գնդակահարությամբ Սասունյանը և նրա՝ այդպես էլ չհայտնաբերված հանցակիցը փորձել են Թուրքիայից վրեժ լուծել՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության համար:

hambik sasunyan

Սասունյանը երկար տարիներ եղել է «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ: Տարիներ շարունակ Սասունյանը դիմել է պատկան մարմիններին, նահանգապետերին՝ վաղաժամ ազատություն ստանալու ցանկությամբ, սակայն մերժվել է և ազատ արձակվել միայն այս տարի:

Համբիկ Սասունյանն իր էջում գրել է. «Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը և զգալ ընտանեկան ջերմությունը»: