Հայ, ով հաղթեց Հիտլերին. այս մարդուն պետք է ճանաչեն բոլոր հայերը
Մեր հերոսի մասին տեսանյութը կարող եք դիտել վերջում:
Հայաստանի, հայերի, նրանց ստեղծած գյուտերի, նրանց հերոսությունների մասին բազմաթիվ պատմություններ կան, որոնք մենք պարբերաբեր կներկայացնենք մեր ալիքում, իսկ այս պատմությունը մի հայի մասին է, ով իրականացրեց Ստալինի կարելի է ասել երազանքը:
Հեռավոր 1936-ին, երկրորդ համաշխարհային պատերազմից մի քանի տարի առաջ Գերմանիայի մայրաքաղաքում տեղի էին ունենում օլիմպիական խաղեր: Դրանց ընթացքում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց ծանրամարտի արդյունքում: Ողջ Գերմանիան ցնծության մեջ էր:
Ադոլֆ Հիտլերն ասում էր, որ սա հերթական ապացույցն է այն բանի, որ գերմանացիները բարձրագույն ռասսա են: Ըստ Հիտլերի պատահական չէր, որ աշխարհի ամենաուժեղ մարդը հենց այդ ազգի ներկայացուցիչ է: ԽՍՀՄ-ը այդ օլիմպիական խաղերին չէր մասնակցում, բայց Ստալինը, ով այդ ժամանակ աշխարհի խոշորագույն լիդերներից մեկն էր, իրեն խոցված ու պարտված էր զգում գերմանացու հաղթանակից հետո:
Նրան մի հարց էր մտատանջում: Մի՞թե ԽՍՀՄ 15 երկրներից ոչ մեկում չկար մի տղամարդ, ով կարող էր գերազանցել գերմանացուն և աշխարհին ապացուցել, թե որտեղ են ապրում ամենաուժեղները: Կարճատև փնտրտուքներից հետո պարզվեց, որ կա նման մեկը: Նա ապրում է Հայաստանում:
Մանրամասները տեսանյութում: