Ինչպե՞ս Սայիտ Հալիմ փաշային դաժանաբար սպանած հայը հերոսացվեց

Դեկտեմբեր 5-ի այս օրը, Իտալիայի մայրաքաղաք Հռոմի փողոցներից մեկում, օրը ցերեկով ՙՆեմեսիս խմբավորման անդամներից՝ Արշավիր Շիրակյանն դաժան պատժի ենթարկեց 1915 թվականի ցեղասպանությունն իրականացրած պատասխանատուներից մեկին՝ Իթթիհատական կառավարության վարչապետ՝ Սայիտ Հալիմ Փաշային։ Արշավիրը այդ ժամանակ ընդամենը 21 տարեկան էր ։

Առաջին աշխարահամարտի տարիներից սկսած սկսվեց մեծ գաղթը, ու օսմանյան Թուրքիան սկսեց իր ցեղասպան գործունեությունը:

Arshavir

Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային դաշնակցելո և ռուսական զորքերի հետ իր մղած կռիվներում պարտվելով՝ սկսեց իր վայրագ գործողությունները: Իթթիհատական կառավարությունը տապալվեց և նրա գլխավոր դեմքերը աքսորվեցին, իսկ ոմանք էլ պարզապես փախուստի դիմեցին, մահապատժից խուսափելու համար:

1921, դեկտեմբերի 5: Առավոտ կանուխ Արշավիրը դուրս է գալիս իր սենյակից: Նախորդ գիշերը արդեն մաքրել էր ատրճանակը և փամփուշտներ լցրել մեջը: Պատրաստվել էր հատուկ զգուշավորությամբ, հագուստից սկսած մինչև կոշիկը ամեն բան լավ մտածված էր: Այդ օրը հստակ որոշէլ էր, մինչև չսպանի փաշային չի հանգստանալու: Ուստի, առավոտ շատ շուտ սկսեց նրան հետևել: Դուրս եկավ տանից ու նկատեց, որ Սայիտը նստում է մեքենան, հենց այդ պահին նա ձգանը քաշեց ու մի հարվածով սատկացրեց նրան: