Ինչու բրիտանացիները չեն վերադարձնում Անահիտ աստվածուհու կիսանդրին

Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում Անահիտ աստվածուհու կիսանդրին, որը այն քիչ ցուցանմուշներից մեկն է, որի կողքին գրված է՝ կրկնօրինակ: Կիսանդրու բրոնզաձույլ բնօրինակն այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում:

Այս արժեքավոր արձանի բեկորները գտնվել են Արևմտյան Հայաստանի Սատաղ կոչվող վայրում 1872 թ.: Այն հայտնաբերել են հողային աշխատանքներ կատարող գյուղացիները, որից հետո նրան այն վաճառել են Կոստանդնուպոլսում, իսկ բրիտանացիներն այն գնել են և տարել իրենց հետ:

Համաձայն Բրիտանական թանգարանի պաշտոնական կայքի, կիսանդրին գտվել է Թուրքիայի տարածքում, ունի հելլենիստական նշանակություն, և դեռ պաշտոնապես չի հաստատվել այն փաստը, որ կիսանդրին ունի հայկական ծագում: Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է տալ արձանին հայկական անձնագիր, նույնպես դեռ պատասխան չկա: Քանի որ հավաստի չէ այն տեղեկությունը, որ արձանը հայկական ծագում ունի, ըստ այդմ էլ առայժմ չի քննարկվում այն Հայաստանին վերադարձնելու հարցը: