Ինչու՞ է Օձունի եկեղեցու ետնամասում խաչի հետ մահիկ պատկերված

Հաճախ զբոսաշրջիկները՝ նկատելով Օձունի եկեղեցու ետնամասում երևացող քարը, որի վրա կա խաչ և կինալուսին, մտածում են, թե դա խորհրդանշում է հանդուրժողականություն կրոնների միջև: Իրականում, սակայն, այդ նշանն այստեղ մահմեդականության հետ կապ չունի:

Հայտնի է, որ Օձունի եկեղեցին սկսել են կառուցել 5-րդ դարում, սակայն ավարտել են այն 8-րդ դարում: կա նաև վարկած, որ այս եկեղեցու տեղում հեթանոսական ժամանակներում եղել է տաճար՝ նվիրված արևի ը լույսի աստված Միհրին: Քանի որ եկեղեցիները հիմնականում կառուցում էին այնտեղ, որտեղ եղել էին տաճարներ, այդտեղ, որպես լույսի երկու խորհրդանիշներ, պատկերել են արև և լուսին, քանի որ տեղը կապ ուներ Միհրի հետ: Եվ այսպես, այստեղ տեսնում են մահիկ, սակայն այն կապ ունի ոչ թե իսլամի, այլ հեթանոսության հետ: