Իսկ դուք գիտե՞ք՝ որտեղ է գտնվում ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ գերեզմանը

Վայոց ձորի ամենատեսարժան վայրերից մեկում ՝ Սպիտակավոր վանքի տարածքում է գտնվում  Լեռնահայաստանի մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: 1983թ-ին Գարեգին Նժդեհի աճյունը նրա եղբոր միջոցով Վլադիմիր քաղաքի գերեզմնատանից գաղտնի տեղափոխվում է Երևան:

Աճյունից մի մաս ամփոփված է նաև Խուստուպ լեռան լանջին: Իսկ հիմնական աճյունը մի քանի տարի ցինկե արկղի մեջ պահելուց հետո 1987թ-ին տեղափոխվում է Վայոց Ձոր՝ Սպիտակավոր վանքի բակ: Ամեն տարի աշխարհի տարբեր անկյուններից այտեղ են գալիս հազարավոր հայեր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծ Զորավարին: 

Սպիտակավոր եկեղեցին ունի պատմական ու կրթամշակութային անփոխարինելի արժեք և նաև համարվու է ՙՙՆժդեհյան ուղտատեղի՚՚: Եկեղեցու բակում Նժդեհից քիչ այն կողմ ամփոփված են նաև այլ աճյուններ, որոնք պատկանում են եկեղեցականներին: