Լյուսի Եղիազարյան՝ ջազի աստղը

Հայերս տաղանդավոր ենք ոչ միայն գիտության մեջ, այլ նաև մշակույթի։ Շատ ականավոր հայ երգիչներ, նկարիչներ, երաժիշտներ ունենք, ովքեր ցրված են ամբողջ աշխարհով մեկ։ Լյուսի Եղիազարյանն էլ այն տաղանդերից է , ով ապրում է ԱՄՆ-ում։

Լյուսին արմատներով Արմավիրից է։ Նրա հայրը եղել է  քանդակագործ , իսկ մայրը՝ հոգեբան։ 90-ականներին ընտանիքը չկարողանալով աշխատանք  գտնել ՝ տեղափոխվում է ԱՄՆ։ 2001 թվականին ԱՄՆ արտագաղթելուց հետո Լյուսին ջազային համայնքի ակտիվ անդամ է դառնում:

Առաջին մասնագիտական կրթությամբ Լյուսին ջութակահար է։ Իսկ երկրորդ մասնագիտության համար ավարտել է Ուիլյամ Փաթերսոնի համալսարանը՝ ջազային կատարման/համաշխարհային պատմություն մասնագիտությամբ: Որպես ջազ վոկալիստ աշխատելուց բացի, Լյուսին նվագում է ջութակ և երգում a capella YY Sisters-ում՝ կատարելով միջնադարյան հայկական և ժամանակակից ժողովրդական երաժշտություն: Լյուսին եղել է նաև  Հայաստանի ազգային ջազ նվագախմբի մշտական ​​վոկալիստը ։

Լյուսին պարբերաբար ելույթ է ունենում տարբեր վայրերում և փառատոներում Միացյալ Նահանգներում և արտասահմանում: