Մի սիրո պատմություն և դրա ողբերգական ավարտը. այս հայի դժբախտության մասին շատերը չգիտեին

Հայ ժողովրդի սիրելի, մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանն այնքան հաջողակ չի եղել անձնական կյանքում, ինչքան կարիերայում: Նա ամուսնացած է եղել 3 անգամ: Սակայն Մկրտչյանի ճակատագրական կինն է համարվում նրա երկրորդ կինը՝ Դոնարա Մկրտչյանը:

Զույգը ծանոթացել է, երբ Դոնարան 18 տարեկան աղջիկ էր: Նա գեղեցիկ էր, հայտնի էր թատրոնում, բայց ոչ այնքան կինոյում: Ֆրունզիկն անմիջապես սիրահարվում է նրան, չնայած, որ շրջապատում մարդիկ Դոնարայի մեջ տարօրինակություններ էին նկատում: Նա կարող էր խենթի պես ծիծաղել, իսկ հաջորդ վայրկյանին լացել ու կռվել բոլորի հետ:

Երբ զույգն ամուսնացավ, պարզվեց, որ Դոնարայի հետ կյանքն այդքան էլ հեշտ չէր: Նա չափազանց խանդոտ էր, անհավասարակշիռ բնավորություն ուներ, բոլորին կասկածում էր իբրև իր ամուսնու սիրեկաններ: <<Կովկասի գերուհին>> հայտնի ֆիլմում նկարահանվելուց առաջ զույգի մոտ կրկին ընտանեկան դրամա է տեղի ունեցել: Դոնարան պնդել է, որ պետք է գա Ֆրունզիկի հետ: Մկրտչյանը ստիպված խնդրել է Լեոնիդ Գայդարին կնոջը մի փոքրիկ դեր տալ ֆիլմում:

Սակայն շուտով պարզվել է ամենաողբալին. Դոնարան ոչ թե խանդոտ էր, այլ աբուժելի հիվանդ. նա տառապում էր շիզոֆրենիայով: Մհեր Մկրտչյանի կինը կյանքի վերջին 20 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժարանում և չի իմացել իր զավակների մահվան մասին: Երբեմն նրա մոտ եղել է մտքի կարճատև լուսավոր պահեր: Նա այդ պահերին հոգեբուժարանի մյուս հիվանդների համար խաղացել է իր երբեմնի դերերից հատվածներ: