Խանում տատի դաջվածքները

Սա Խանում տատի պատմությունն է, որը վերածվել է ֆիլմի՝ իր իսկ թոռան ջանքերով՝ նկարագրելով հայ կանանց տեսած դժվարություններն ու դաժանությունները։

«Տատիկիս դաջվածքները» կամ «Մեծ մորս դաջվածքները» Սյուզան Խարտալյանի՝ Խանում տատի թոռան ֆիլմն է։ Նա ֆրլմի և՛ ռեժիորն է, և՛ սցենարի հեղինակը։ Ֆիլմում խոսվում է 1915թ-ի դեպքերի մասին։

 Սյուզան Խարտալյանը այսպես է հիշում իր տատին․

Խանում տատը մյուսների նման չէր։ Մանկուց նրան իբրև վատ կին են հիշում։ Խուսափում էր ֆիզիկական շփումից։ Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում իր թոռներին։ Եվ միշտ նրա ձեռքին ձեռնոց կար, որով թաքցնում ՝ էր իր ձեռքերն ու դաջվածքները՝թաքցնելով իր գաղտնիքը։

Ֆիլմն ինչ-որ չափով կենսագրական է, քանի որ ներկայացնում է Խարտալյանի մեծ մոր պատմությունը։ Այն նաև Օսմանյան Թուրքիայի հայատյացության ու իրականացրած եղեռնի նկարագիրն է, որտեղ Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության պատմությունն ու դրա հոտևանքով առաջացած դաջվածքները։

Ռեժիսորի տատը 1915 թվականին 12 տարեկան է եղել, երբ թուրքերը, որպես սեփականության նշան, դաջվածքներ են արել նրա մարմնին՝ գլխին, դեմքին, ձեռքերին։ Ֆիլմը պատմում է 1915 թվականի ցեղասպանության ժամանակ հազարավոր փրկված հայ կանանց ճակատագրերի մասին, որոնց տեղացի կանանցից տարբերելու համար ձեռքներին ու դեմքերին դաջվածքներ են արել։ Նրանք ոչ միայն դաջված ձեռքեր ունեն, այլև դաջված ճակատագրեր; Այս կանայք  ամբողջ կյանքում ստիպված են եղել այդ խարանն իրենց դեմքին կրել։ Խանում տատն էլ այդ կանանցից մեկն է եղել և երբեք չի խոսել իր դաջվածքների մասին, որովհետև դրանք նաև ամոթի դաջվածքներ են եղել, ինչը նա թաքցրել է իր ընտանիքից՝ այդ ամոթի զգացումը նրանց չփոխանցելու համար։

Ֆիլմի ընթացքում հնչում է «Յարիս բոյին մեռնեմ» երգը, որն օգտագործվել է որպես նշան իր մեծ մոր և բոլոր այդ կանանց երազած, բայց չապրած սիրո։ Ֆիլմի պաստառին օգտագործվել է հեղինակի տատիկից մնացած միակ հին լուսանկարը։