Արցախյան երեք պատերազմներին մասնակցած Գագիկ Սարգսյանի՝ («Քարանձավի Գագո») անվամբ խաչքարի բացումը

Հոկտեմբերի 30-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Օհանովի 4 շենքի բակում տեղի ունեցավ Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, նույն թաղամասի բնակիչ, լեգենդ դարձած հերոս Գագիկ Սարգսյանի անվամբ խաչքարի և պուրակի բացումը:

Այնտեղ հավաքվել էին հերոսի հարազատները, ընկերները, ծանոթ և անծանոթ մարդիկ: Նրանց թվում էին մարտական, Երկրապահ Կամավորականների Միության անդամները, այդ թվում՝ Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի, ովքեր մասնակցեցին Գ. Սարգսյանի հիշատակին նվիրված խաչքարի և պուրակի բացման արարողությանը:

nerkaner

Գ. Սարգսյանը ավելի հայտնի էր «Քարանձավի Գագո» անվանումով, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը: Նա նաև սպորտի վարպետի թեկնածու էր և բազմաթիվ հաղթանակներ էր գրանցել ազատ ոճի ըմբշամարտի ոլորտում:

Խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեց Սարգսյանի թոռնիկը՝ փոքրիկ Գագիկը, ով իրեն արդեն զինվոր է համարում և պատրաստվում է շարունակել իր սիրելի պապիկի գործը: Այնուհետև, հոգևոր հովիվը օծեց խաչքարը, և ներկաների կողմից հնչեց Տերունական աղոթքը:

xachqar

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին, ապա ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու հերոսի շիրիմին: