Այս հայուհին նույնպես իր անունն ընդմիշտ թողեց պատմության էջերին. ու՞մ մասին է խոսքը

Խոսքը նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կնոջ՝ նույնպես հետախույզ Գոհար Վարդանյանի մասին է:Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16տ հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ։

1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ:Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։

Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ: 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում։ Իտալիայում նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան։ Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։

2019 թվականի դեկտեմբերի 13-ին հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով: