Հին հայերենը՝ գրաբարը լայնորեն ուսուցանվում է Իտալիայում ավելի քան 20 տարի. ո՞վ է այդ իտալացի նվիրյալը
ՙՙԵս ճանաչեցի ու սիրեցի հայերի հոգին՚՚,- Մարկո Բայս
Իտալիայի հայրապետական ինստիտուտի պրոֆեսոր Մարկո Բայսն արդեն քսան տարի է, ինչ իր ուսանողներին դասավանդում է գրաբար, և հայոց պատմություն: Նա նաև իր ուսանողներին վարակում է իր հայերի ու Հայաստանի սիրով ու նվիրվածությամբ:
Ուսանողության տարիներին հենց Բոլոնիայի համալսարանում սովորելիս նա սկսել է ուսումնասիրել հնդևրոպական լեզուներ և խորասուզվել է հայոց լեզվի մեջ՝ հատկապես գրաբարի: Նրան անչափ գրավում էին լեզվի գեղեցկություն ու մեղեդայնությունը:

Այնուհետև 1993թ-ին նա առաջին անգամ այցելում է Հայաստան, որտեղ առաջինը նրան գրավում է ժողովրդի հյուրընկալությունն ու սիրալիրությունը՝ չնայած տնտեսական ու սոցիալական ծանր պայմանների:
Դրանից հետո հայագետը սկսեց հաճախ այցելել Հայաստան՝ ամեն անգամ սիրով զարմանալով՝ որքան ավելի լուսավոր ու դրական է այս երկիրը դառնում ամեն տարի:
Բայսը հավատացնում է, որ հայերն ու իտալացիները շատ նման են իրենց բացսիրտ և ընկերասեր բնույթով։ Հենց այդ պատճառով էլ նա Երևանում իրեն տանն է զգում և մեծ հաճույքով է ծրագրում յուրաքանչյուր այցելությունը:

Նա վարժ կարդում է ինչպես գրաբարով, այնպես էլ ժամանակակից հայերենով:
Իր ուսանողների մեջ սեր արթնացնելու համար նա առաջարկում է նրանց առաջինը կարդալ Գրիգոր Նարեկացի, քանի որ Նարեկացին իր տիեզերական խոսքերով հավերժ դրոշմվում է կարդացողի հոգու մեջ:
Նա բազմաթիվ պատմական գրքեր է թարգմանե՝ հայերենից իտալերեն: Մարկո Բայսը նաև Գիտությունների հայկական ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում է ստացել ու շարունակում է իր հայասեր ու հայանպաստ գործունեությունը: